Եվրո-2024

Եվրո-2024․ Գերմանիա - Դանիա` առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց

Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում մրցում են Գերմանիայի եւ Դանիայի հավաքականները։

Դորտմունդում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց՝ 0:0:

Հիշեցնենք` հանդիպումը հորդառատ անձրեւի, կարկուտի եւ կայծակի պատճառով մրցավարի որոշմամբ ընդհատվեց 36-րդ րոպեին եւ վերսկսվեց մոտ կես ժամ անց։