Եվրո-2024

Եվրոյում Կրոսը լավագույնն է ճշգրիտ փոխանցումների թվով

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրոպայի 2024թ.առաջնության խմբային փուլում ամենաշատ ճշգրիտ փոխանցումներ կատարած խաղացողն է։ Գերմանացին դարձել է կենտրոնական գոտու լավագույն ֆուտբոլիստ:

34-ամյա գերմանացու հաշվին կա 326 ճշգրիտ փոխանցում։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարիլան (221 փոխանցում): Եռյակը եզրափակում է նաև Իտալիայի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ժորժինյոն (219):

Ամբողջական ցուցակն ունի այսպիսի տեսք:

Տոնի Կրոս (Գերմանիա) - 326
Նիկոլո Բարելլա (Իտալիա) - 221
Ժորժինյո (Իտալիա) - 219
Պյեր-Էմիլ Հեյբյերգ (Դանիա) - 214
Մորտեն Յուլմանդ (Դանիա) - 199
Դեկլան Ռայս (Անգլիա)- 192
Լուկա Մոդրիչ (Խորվաթիա) - 191
Հաքան Չալհանօղլու - 182
Ստանիսլավ Լոբոտկա (Սլովակիա) - 172
Մարսելո Բրոզովիչ (Խորվաթիա) - 171