Եվրո-2024

«Եթե առաջ շարժվենք, հետագա ճանապարհը կարող է դառնալ դատարկ մայրուղու նման». Մատերացին՝ Իտալիա-Շվեյցարիա խաղի մասին

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Շվեյցարիայի հետ ազգային թիմի առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև կիսվել է հետագա հնարավոր պայքարից: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 29-ին:

«Եվրոյի ֆավորիտներ այլևս չկան, իսկ Շվեյցարիային հաղթելը միշտ էլ հեշտ չէ։ Յակինը կարող է հույս դնել այն ֆուտբոլիստների վրա, որոնք խաղում են իտալական, գերմանական և անգլիական լիգաներում: Սա հավասարակշռված թիմ է՝ լավ խաղացողներով և այնպիսի դարպասապահով, ինչպիսին Զոմերն է։ Նրանք թերագնահատված են, բայց փորձառու։

Գերմանիայի հետ խաղում նրանք ինձ վրա տպավորություն թողեցին իրենց վստահությամբ և մարզավիճակով։ Սակայն Իտալիայի խնդիրը չի կարող լինել Շվեյցարիայում։ Իտալիան պետք է հաստատի, որ նրանք խնդիր չեն։

Եթե մենք առաջ գնանք, հետագա ճանապարհը կարող է դառնալ դատարկ մայրուղու նման։ Ավելի լավ է՝ խաղացողները չմտածեն այդ մասին, հակառակ դեպքում մայրուղին կվերածվի նեղ արահետի: Մենք նման ճանապարհ տեսանք 2006 թվականին, երբ հասանք Գերմանիա (մրցաշարի 1/2 եզրափակիչ): Դա հեշտ է թվում, բայց այդպես չէ», - Մատերացցիի խոսքը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։