Այսօր տեղի են ունենում Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի վերջին հանդիպումները։ Ուկրաինա-Բելգիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով, թեև խաղադաշտում ընթացավ լարված ու դինամիկ պայքար։
Մյուս խաղում ուժերը չափեցին Սլովակիայի և Ռումինիայի հավաքականները։ 24-րդ րոպեին սլովակներին հաշվի մեջ առաջ մղեց Օնդրեյ Դուդան, սակայն 37-րդ րոպեին Ռազվան Մարին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը։ Այս դիմակայությունը ևս ավարտվեց ոչ-ոքի հաշվով։
E խմբում բոլոր 4 թիմերը վաստակեցին 4-ական միավոր, սակայն 1/8 եզրափակչում պայքարը կշարունակեն Ռումինիայի, Բելգիայի և Սլովակիայի հավաքականները։ Ուկրաինան լքում է պայքարը՝ խփած-բաց թողած գոլերի հարաբերակցության պատճառով։