Եվրո-2024

Վրաստանի հավաքականը փլեյ-օֆֆում է, Պորտուգալիան և Թուրքիան՝ նույնպես

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի վերջին 2 հանդիպումներն անցան անչափ լարված ու հետաքրքիր պայքարում։ 

Վրաստանը մեծ անակնկալ մատուցեց՝ 2։0 հաշվով հաղթելով Եվրո-2024-ի ֆավորիտներից մեկին՝ Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման 2-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան գրավեց պորտուգալացիների դարպասը, իսկ 57-րդ րոպեին 11 մետրանոցից դիպուկ էր Ժորժ Միկաուտաձեի հարվածը։ 

Մյուս խաղում մրցեցին Չեխիայի և Թուրքիայի հավաքականները։ Հանդիպման 20-րդ րոպեին Չեխիայի հավաքականը մնաց 10 հոգով, խաղադաշտից հեռացվեց Անտոնին Բարաքը։ Ընդմիջումից հետո՝ 51-րդ րոպեին, Թուրքիայի ընտրանին բացեց հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Հաքան Չալխանօղլուն, սակայն 66-րդ րոպեին Թոմաշ Սոուչեկը հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին թուրքերը կարողացան հաղթանակ կորզել։ Գոլը խփեց Ջենք Թոսունը։ 

F խմբում Պորտուգալիայի և Թուրքիայի հավաքականները գրավեցին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը և փլեյ-օֆֆում են։ Վրաստանի ընտրանին վաստակած 4 միավորով գրավեց 3-րդ տեղը, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ ամենաշատ միավորներ հավաքած և 3-րդ տեղը գրաված հավաքականների կանոնով։ Չեխիան լքում է պայքարը։ 

Ի դեպ՝ Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում։