Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում միմյանց հետ մրցեցին Նիդերլանդների և Ավստրիայի հավաքականները։
Հանդիպումն անցավ լարված պայքարում։ Արդեն 6-րդ րոպեին Դոնյել Մալենը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով Ավստրիայի հավաքականին։ 47-րդ րոպեին Կոդի Գակպոն խփեց պատասխան գոլը՝ 1։1, սակայն հոլանդացիների ուրախությունը կարճ տևեց։
59-րդ րոպեին Ռոմանո Շմիդը կրկին առաջ մղեց ավստրիացիներին։ 77-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը կրկին հավասարեցրեց հաշիվը։ Սա դեռ վերջը չէր։ 80-րդ րոպեին Մարսել Զաբիցերը խփեց Ավստրիայի հավաքականի հաղթական գոլը։
Ավստրիան այս հաղթանակի շնորհիվ վաստակած 6 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։ Ֆրանսիայի հավաքականը 5 միավորով 2-րդն է։ Նրանք պայքարը շարունակում են 1/8 եզրափակչում։ Փլեյ-օֆֆում է նաև Նիդերլանդների հավաքականը, որը վաստակել է 4 միավոր, սակայն պայքարը կշարունակի որպես լավագույն արդյունքով երրորդ տեղը գրաված թիմ։