Եվրո-2024

Անգլիա-Սլովենիա և Դանիա-Սերբիա խաղերում ոչ մի գոլ չգրանցվեց

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի իրենց հանդիպումներն անցկացրեցին Անգլիա-Սլովենիա և Դանիա-Սերբիա զույգերը։ Խաղերից ոչ մեկում գոլ չգրանցվեց։ Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով, և հավաքականները վաստակեցին մեկական միավոր։ 

Անգլիայի հավաքականը 5 միավորով խմբի առաջատարն է։ 3-ական միավոր են վաստակել և նույնպես փլեյ-օֆֆում են Դանիայի և Սլովենիայի հավաքականները։ Սերբիայի ընտրանին լքում է պայքարը։