Եվրո-2024

Ֆրանսիա-Լեհաստան՝ 1։1․ Լևանդովսկու պատասխանը Մբապեին

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում մրցեցին Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն։ 79-րդ րոպեին, սակայն, 11 մետրանոցի իրավունք ստացավ Լեհաստանի հավաքականը։ Թեև երկրորդ փորձից, սակայն բազմափորձ Ռոբերտ Լևանդովսկին գնդակն ուղարկեց դարպասը՝ 1։1։