Եվրո-2024

Իսպանիան Ալբանիայի հետ խաղում հաղթեց առանց դժվարության

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը մրցեց Ալբանիայի ընտրանու հետ և հաղթեց նվազագույն հաշվով։ 

Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Ֆերան Տորեսը։ 3 խաղ, 3 հաղթանակ, և դե լա Ֆուենտեի սաները վաստակած 9 միավորով B խմբի միանձնյա առաջատարն են և շարունակում են պայքարը։