Դրամատիկ պայքարում ընթացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիա-Իտալիա դիմակայությունը։
Մինչև հանդիպման վերջին վայրկյանները Խորվաթիայի հավաքականը հաղթում էր նվազագույն հաշվով, ինչը նշանակում էր, որ խորվաթները կշարունակեն պայքարը՝ խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը, իսկ գործող չեմպիոնը կլքի պայքարը։ Խորվաթների կազմում 55-րդ րոպեին աչքի էր ընկել Լուկա Մոդրիչը։
Մրցավարի ավելացրած ժամանակի վերջին՝ 8-րդ րոպեին Մաթիա Ձականյին, սակայն, գրավեց խորվաթների դարպասը՝ Իտալիայի ընտրանուն նվիրելով փլեյ-օֆֆի ուղեգիր և փշրելով պայքարը շարունակելու խորվաթների երազանքը։