Եվրո-2024

Ցավալի է Իտալիայի համար, բայց մենք սիրում ենք հետևել «Լա ռոխայի» յուրահատուկ ագրեսիվությանը. Կապելո

Ֆաբիո Կապելոն նշել է այն թիմը, որը տպավորել է իրեն Եվրո-2024-ում:

«Առայժմ Իսպանիան է աչքի ընկնում իր խաղով՝ արագությամբ և հստակությամբ։ Վերջապես նրանք հրաժարվեցին ձանձրալի «տիկի-տակա»-ից և նոր բան առաջարկեցին:

Ցավալի է Իտալիայի համար, բայց մենք սիրում ենք հետևել հարձակողական ֆուտբոլ և «Լա ռոխայի» յուրահատուկ ագրեսիվությանը», - Sky Sport-ի եթերում ասել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչը:

Անցկացրած 2 տուրերից հետո Իսպանիայի հավաքականը երաշխավորել է առաջին տեղը B խմբում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ: