Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են Վրաստանի եւ Չեխիայի հավաքականները։ Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեցին վրացիները։
23-րդ րոպեին Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն «Բայերի» հարձակվող Ադամ Հլոժեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի պատճառով գոլը չգրանցվեց։