Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անընդմեջ անցկացրած հանդիպումների քանակով Եվրոպայի առաջնության ռեկորդ է սահմանել։
Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում հայտնվել է իր թիմի մեկնարկային կազմում։ Նրա համար Եվրոպայի առաջնության շրջանակներում այս հանդիպումը 19-րդ անընդմեջն էր։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին։
Պորտուգալացի հարձակվողը նաև Եվրոպայի առաջնության մեկ այլ ռեկորդ ունի՝ նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։