Եվրո-2024

Լեհ երկրպագուները անկարգություններ են արել Գերմանիայում, շշեր շպրտել ոստիկանների ուղղությամբ

Լեհ երկրպագուները անկարգություններ են արել Գերմանիայում, շշեր շպրտել ոստիկանների ուղղությամբ

Գերմանիայում լեհ երկրպագուները անկարգություններ են իրականացրել։

Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ օրը մի քանի երկրպագու է ձերբակալել, որոնց մեծ մասը Լեհաստանի քաղաքացիներ են: Եվրո-2024-ի շրջանակում տեղի ունեցած խաղից հետո լեհերը սկսել են շշեր ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկաններն արձագանքել են պղպեղի ցողացիրով և մահակներով, թե ոստիկանների, թե երկրպագուների շրջանում մի քանի անձ տուժել է, նրանց բուժօգնություն է տրամադրվել։

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում (1:3) պարտություն կրեց Ավստրիայի թիմից և վաղաժամ դուրս մնաց մրցաշարից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական