Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ուժերը չափեցին Նիդերլանդների և Ֆրանսիայի հավաքականները։
Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ խաղակեսերում թիմերն առանձնակի սուր գործողություններով աչքի չընկան՝ բացառությամբ մի քանի դրվագի։ 70-րդ րոպեին Նիդերլանդների ֆուտբոլիստ Խավի Սիմոնսը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, և հաշիվը մնաց անփոփոխ։
Տրամաբանական է, որ այս խաղում գոլեր չեղան և ընտրանիները վաստակեցին մեկական միավոր։