Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները։
Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 9-րդ րոպեին Ավստրիայի հավաքականը Գերնոտ Տրաուների գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 30-րդ րոպեին Կշիշտոֆ Պյոնտեկը խփեց պատասխան գոլը։
Ընդմիջումից հետո պատկերն այլ էր, ինչն էլ արտացոլվեց հաշվի վրա։ 66-րդ րոպեին Ավստրիայի ընտրանու ձեռնարկած գրոհն արդյունավետ ավարտեց Քրիստոֆ Բաումգարտները, իսկ 78-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Ավստրիայի 3-րդ գոլը խփեց Մարկո Արնաուտովիչը։