Եվրոպայի առաջնության ֆուտբոլային օրը եզրափակվեց խմբային փուլի Ավստրիա-Ֆրանսիա հանդիպմամբ, որում վճռորոշ եղավ խփված մեկ գնդակը։
38-րդ րոպեին հարձակման աջ եզրից Կիլիան Մբապեի կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Մաքսիմիլիան Վյոբերը։ Գնդակը պատահաբար դիպավ Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստին և հայտնվեց դարպասում։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և Ֆրանսիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով՝ վաստակելով 3 միավոր։