Եվրո-2024

Ռումինիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Ուկրաինայի ընտրանու դարպասը

Եվրոպայի առաջնության խմբային փուլում այսօրվա խաղերի մեկնարկը տրվել է Ռումինիա-Ուկրաինա հանդիպմամբ։ Ռումինացիները կարողացել են 3 գնդակ ուղարկել Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասը։ 

Հանդիպման 29-րդ րոպեին Նիկոլայ Ստանչուն բացել է հաշիվը, 2-րդ գոլը 52-րդ րոպեին խփել է Ռազվան Մարինը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպել է Դենիս Դրեգուշը՝ աչքի ընկնելով 57-րդ րոպեին։ 

Հաջորդիվ՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կկայանա Բելգիա-Սլովակիա դիմակայությունը։