ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Առնվազն երկու խոշոր պատճառ Բելառուսի նախագահի անտակտ հայտարարության համար․
Անձնական․ նա չի մոռանում, որ Բայդենի կազմակերպած ժողովրդավարության ֆորումին Հայաստանը հրավիրվել է, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է մի միջոցառման, որտեղ Բելառուսը որպես լեգիտիմ ղեկավար ներկայացնում էր Սվետլանա Տիխանովսկայան, իսկ «Լուկաշենկոյի ժողովրդավարությունը» մի քանի օր ու տարբեր պանելներում քննարկվում էր ամբողջ աշխարհի աչքի առաջ։
Քաղաքական․ ճիշտ են այն գնահատականները, որ Լուկաշենկոն ինքն էլ շահագրգռված չէ Բելառուսի անկախության կլանումով, դիմադրում է․ ինքն ընդամենը շարքային շանտաժիստ տարգաչ է՝ թեքվում է դեպի այն կողմը, որտեղից փող ու աջակցություն են տալիս։ Ընտրություններից ու հետընտրական արյունահեղությունից հետո քանի որ արևմուտքը վերջնականապես երես թեքեց, ու Բայդենը առաջիկա 4 տարիների համար խրամատ գծեց, որին ողջ Եվրոպան հետևելու է, ու ինքը այլևս տորգի նախկին՝ «արևմտյան» շուկան կորցրել է և մնացել է Պուտինի ողորմածությանը, իրեն պետք է, որ ինչ-որ մեկն իր փոխարեն դեմ արտահայտվի ավելի բարձր՝ միութենական ինտեգրացիային։ Այս առումով «ակումբում» ամենաազատը Հայաստանն է ու նրա ազատություն ստացած հասարակությունը, դրա համար էլ անտակտության դրսևորոմով, բայց սադրում է Հայաստանին՝ դիմադրելու միութենական պետության հեռանկարին։ Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ նույնպես ինդիպենդենտալիստական ու ազգային տրամադրությունները խորացած են, ուստի տրվում է նաև ղազախների, և, բնականաբար, Ուկրաինայի անունները․․․