Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 19 ℃

Рус Eng

Երկրորդ խթանիչ ցածր դիմադրողականությամբ մարդկանց համար

Միջազգային

20 Հունվարի 2022, 16:22

Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրում է կորոնավիրուսի դեմ պատվաստման չորրորդ դեղաչափի կիրառումն այն մարդկանց համար, որոնք թույլ դիմադրողականություն ունեն: Չնայած դրան՝ գործակալությունը դեռ չի կարող խորհուրդ տալ կրկնակի խթանիչի կիրառումը Եվրամիության ամբողջ բնակչության համար, քանի որ բավարար տվյալներ չունի: «Մենք չունենք դասական հետազոտությունների տվյալներ կամ պրակտիկա, որոնք ցույց կտային հակակորոնավիրուսի պատվաստման կրկնակի խթանիչի կիրառման  արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ տվյալներ չունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, որոնք արդեն ստացել են պատվաստման երեք դեղաչափը, կարող են կիրառել նաև կրկնակի խթանիչ դեղաչափը». Մարկո Կավալերին։ 

Հետևեք մեզ Telegram-ում