Հասարակություն

Երկրաշարժ Հայաստանում

Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել. ցնցումը զգացվել է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ-ը հայտնում է, որ նախնական տվյալներով Հայաստանում ավերածություններ տեղի չեն ունեցել։

Հ.Գ. Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը հայտնում է, որ «այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է, ուստի բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»:

Հ.Գ. - 2. Վրաստանի ազգային սեյսմիկ ծառայությունը զգուշացրել է գիշերը նոր ցնցումների հնարավորության մասին` նշելով, որ դրանք կարող են լինել անհամեմատ ավելի թույլ. «Հաճախակի և թույլ երկրաշարժերը լավ նշան են այն առումով, որ խոշոր ցնցումը քիչ հավանական են դարձնում»: