Մագնիտուդն այն էներգիայի հզորությունն է, որը արտազատվում է երկրաշարժի ժամանակ՝ սեյսմիկ ալիքների տեսքով։
Բալն այն ինտենսիվությունն է, որով զգացվում է այդ էներգիան՝ էպիկենտրոնից տարբեր հեռավորությունների վրա։
1 բալ - չի զգացվում, ֆիքսում են միայն սեյսմիկ սարքերը,
2 բալ (շատ թույլ) - զգում են միայն սուր զգայականություն ունեցող անձինք ու կենդանիները,
3 բալ (թույլ) - զգացվում է միայն որոշ շինությունների ներսում, որպես բեռնատարի ճոճք,
4 բալ (ինտենսիվ) - տարբերակվում է սպասքի, առարկաների տեղաշարժով, դռան, պատերի ձայներով, շինությունների ներսում զգում են գրեթե բոլորը,
5 բալ (բավականին ուժեղ) - բացօթյա տարածքում զգում են գրեթե բոլորը, շինությունների ներսում՝ բոլորը։ Շենքերի ընդհ. ցնցում, կահույքի ճոճք, առաջանում են ճաքեր լուսամուտների ապակիներին ու պատերի սվաղի վրա,
6 բալ (ուժեղ) - զգում են բոլորը, պատերից նկարները ցած են թափվում, սվաղի առանձին շերտեր պոկվում են,
7 բալ (շատ ուժեղ) - քարե տների պատերի վնասվածքներ ու մեծ ճաքեր, հակասեյսմիկ ու փայտե շինությունները կանգուն են մնում,
8 բալ (ավերիչ) - հուշարձանները տեղաշարժվում կամ ընկնում են, շենքերը լրջորեն վնասվում են, գործարանների խողովակները վայր են ընկնում,
9 բալ (ամայացնող) - ավերվում են գրեթե բոլոր քարե շենքերը, փայտե շինությունները ճոճվում են, բայց մնում անվնաս,
10 բալ (ոչնչացնող) - ծռվում են անգամ երկաթուղու ռելսերը,
11 բալ (աղետ) - ավերվում է գրեթե ամեն ինչ,
12 բալ (ուժեղ աղետ) - լճերի տակ առաջանում են անդրաղբյուրներ, ջրվեժներ, գետերը դուրս են գալիս հունից, փոխվում է տեղանքի ռելիեֆը, ոչ մի շինություն կանգուն չի մնում։