Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել:
Ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին:
Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի՝ Պետրոս Դուրյանի ամենանշանավոր գործերից է: