Pfizer/BioNTech ընկերության կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը 2-4 տարեկան երեխաների համար կազմել է 57%, իսկ վեց ամսականից մինչև երկու տարեկան երեխաների համար՝ 50%։ Ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկուսից հինգ տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը սպասվածից քիչ է եղել: «Pfizer-ի տվյալները ցույց են տվել, որ պատվաստանյութերը 57%-ով արդյունավետ են եղել 2-4 տարեկան երեխաների սիմպտոմատիկ հիվանդության դեմ և 50%-ով արդյունավետ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների մոտ»,-հաղորդում է Axios հարթակը։