Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջողությամբ ավարտել է COVID-19-ի բուժումը, հաղորդել է Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ Էրդողանի կողմից անցած երկու օրվա ընթացքում PCR թեստերի արդյունքները բացասական են։ Սպասվում է, որ ուրբաթ օրը նախագահ Էրդողանը սովորականի պես աշխատանքի կվերադառնա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ վարակվել է COVID-19-ով, հիշեցնում է գործակալությունը։ Նա հայտնել էր, որ ինքն ու իր կինը հիվանդության թեթև ախտանիշների ի հայտ գալուց հետո հանձնել են COVID-19-ի թեստ և թեստը դրական է եղել։