Ինչ է սպասվում Երևանի ավանագնու վաղվա նիստին
Երևան
7 Փետրվարի 2022, 12:35
Երևանի ավագանու վաղվա նիստում ընդգրկված է նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը։ Փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է երեք հոգու թեկնածություն՝ Գևորգ Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան և Ստեփան Մաչյան։
Նշենք, որ Գևորգ Սիմոնյանը եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, Սուրեն Գրիգորյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել, այժմ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է, իսկ Ստեփան Մաչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն է:
Երևանի ավագանու նիստում ընդգրկված է նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Որպես հիմնավորում նշված է ավագանու անդամի կողմից նիստերին անհարգալի բացակայելու հանգամանքը:
Հետևեք մեզ Telegram-ում