Քաղաքական

Երևանն ունի 3 նոր փոխքաղաքապետ

ՀՀ առողջապահության արդեն նախիկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր։ 

Մայրաքաղաքի փոխքաղաքապետերի նշանակման հարցն այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում էր։

Երևանի փոխքաղաքապետերի հաստիքները թափուր էին մնացել, քանի որ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։