Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից․ ԱԽ քարտուղար
Քաղաքական
20 Հունվարի 2022, 15:16
Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:
«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասել է Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել: «Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:
Հետևեք մեզ Telegram-ում