Քաղաքական

Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից․ ԱԽ քարտուղար

Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից․ ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:

«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով  սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասել է  Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել  ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել: «Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի  հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական