Մամուլ

Երևան-Ստամբուլ առաջին չվերթը՝ փետրվարի 2-ից. «Ժողովուրդ»

«FlyOne Armenia ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: