Բրուքլին Բեքհեմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ խոսել է ընտանիքի հետ իր կոնֆլիկտի և կնոջ՝ Նիկոլա Պելց-Բեքհեմի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Զույգն ամուսնացել է 2022 թվականին։
Նախկինում հաղորդվել էր, որ Բրուքլինը պահանջել է, որ իր ծնողները՝ Դևիդը և Վիկտորիան, իր հետ շփվեն միայն փաստաբանների միջոցով։
«Ես երկար տարիներ լռեցի և ամեն ջանք գործադրեցի այս հարցերը գաղտնի պահելու համար։ Դժբախտաբար, ծնողներս և նրանց թիմը շարունակեցին դիմել մամուլին՝ ինձ այլընտրանք չթողնելով։
Ես չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ։ Ոչ ոք ինձ չի վերահսկում. կյանքումս առաջին անգամ ես ուզում եմ պաշտպանել ինքս ինձ։ Իմ ամբողջ կյանքում ծնողներս վերահսկում էին մեր ընտանիքի լուսաբանումը լրատվամիջոցներում։ Սոցիալական ցանցերում բացահայտ գրառումները, ընտանեկան միջոցառումները և կեղծ հարաբերությունները այն ընտանիքի անբաժանելի մասն էին, որում ես ծնվել եմ։ Վերջերս ես սեփական աչքերով տեսա, թե ինչի են նրանք գնում՝ լրատվամիջոցներում անթիվ ստեր տարածելով, հիմնականում անմեղ մարդկանց հաշվին, իրենց կերպարը պահպանելու համար։ Բայց ես հավատում եմ, որ ճշմարտությունը միշտ դուրս է գալիս»,- ասել է Բրուքլին Բեքհեմը։
Նա հայտնել է, որ իր ծնողներս անվերջ փորձել են փչացնել իմ հարաբերությունները նույնիսկ հարսանիքից առաջ, և դա երբեք չի դադարել։
«Մայրս վերջին րոպեին չեղարկեց Նիկոլայի զգեստը, չնայած հիացած էր [Վիկտորիայի] դիզայնով, ստիպելով նրան շտապ նոր զգեստ գտնել։ Մեր մեծ օրվանից մի քանի շաբաթ առաջ ծնողներս մի քանի անգամ ճնշում գործադրեցին ինձ վրա և փորձեցին կաշառել, որպեսզի հրաժարվեմ իմ անվան իրավունքներից, ինչը կազդի ինձ, կնոջս և մեր ապագա երեխաների վրա։ Նրանք հաստատակամ էին, որ ես ստորագրեմ փաստաթղթերը նախքան ամուսնանալը, քանի որ այդ դեպքում գործարքի պայմաններն ուժի մեջ կմտնեին»,- հայտարարել է Բեքհեմի ավագ որդին․
Նա պատմել է նաև, որ սկանդալյն այն աստիճանի է հասել, որ երբ նրանք հարսանիքի ժամանակ իրենց տատիկներին նստացրել են իրենց սեղանի շուրջ, և դա դուր չի եկել իրենց ծողներին, որոնց սեղանը եղել է իրենց կողքին։
«Այն պահից, երբ սկսեցի պաշտպանել իմ իրավունքները ընտանիքում, ես անընդհատ հարձակման էի ենթարկվում ծնողներիս կողմից՝ թե՛ անձնական, թե՛ հրապարակային, և նրանց հրահանգով, նույնիսկ մամուլում։
Մայրս ընդհատեց կնոջս հետ իմ առաջին պարը, որը նախատեսված էր շաբաթներ առաջ, ռոմանտիկ սիրային երգի ներքո։ Հարսանեկան 500-ից ավելի հյուրերի առջև [երգիչ] Մարկ Էնթոնին ինձ կանչեց բեմ՝ կնոջս հետ ռոմանտիկ պարի համար, բայց փոխարենը մայրս սպասում էր ինձ։ Նա պարեց ինձ հետ շատ անպատշաճ ձևով՝ բոլորի առջև։ Ես երբեք կյանքումս այդքան անհարմար և նվաստացած չեմ զգացել։ Մենք ուզում էինք նորոգել մեր երդումները, որպեսզի կարողանայինք նոր հիշողություններ ունենալ մեր հարսանիքի օրվա մասին, որոնք մեզ ուրախություն և երջանկություն կպարգևեին, այլ ոչ թե անհանգստություն և ամոթ։
Իմ ընտանիքը մշտապես անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել կնոջս նկատմամբ, անկախ նրանից, թե որքան ենք մենք փորձում ամբողջական լինել։ Մայրս իմ անցյալից կանանց բազմիցս հրավիրել է մեր կյանք այնպես, որ երկուսս էլ մեզ անհարմար զգանք», - գրել է Բրուքլինը սոցիալական ցանցերի իր էջում։