82-ամյա իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է իր երկու նախկին աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ․ այս մասին հաղորդում են իսպանական elDiario հրատարակչության և ամերիկյան Univision հեռուստաալիքի։
Երկու կանայք 2021 թվականին 10 ամիս աշխատել են Իգլեսիասի բնակարաններում։ Նրանք հայտնել են, որ աշխատանքի ընթացքում երգիչը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել։
Իգլեսիասի ներկայացուցիչները չեն արձագանքել հրապարակումներին։ Sony ձայնագրման լեյբլը, որը թողարկել է Խուլիո Իգլեսիասի ձայնագրությունները, նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ։