Հունվարի 1-ին ռուսական կինոթատրոններում ցուցադրության դուրս եկած «Չեբուրաշկա-2», «Պրոստոկվաշինո» և «Բուրատինո» ֆիլմերը ամանորյա տոների ընթացքում միասին հավաքել են ավելի քան 9 միլիարդ ռուբլի՝ ռեկորդ սահմանելով այդ ժամանակահատվածի համար։
Ֆիլմերի ֆոնդի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հունվարի 12-ին 3 ֆիլմերի ընդհանուր հասույթը կազմել է 9,148 միլիարդ ռուբլի։
Առաջատարը դարձել է «Չեբուրաշկա-2»-ը, որը հավաքել է 4,967 միլիարդ ռուբլի՝ զգալի առավելությամբ գլխավորելով վարձույթը։ Երկրորդ տեղում է «Պրոստոկվաշինո»-ն՝ 2,094 միլիարդ ռուբլի, իսկ եռյակը եզրափակում է «Բուրատինո»-ն՝ 2,071 միլիարդ ռուբլի արդյունքով։
Ամանորյա տոներին աճել է նաև կինոթատրոնների այցելությունը։ 12 օրվա ընթացքում այս երեք ֆիլմերը դիտել է ավելի քան 16 միլիոն մարդ։ Ամենապահանջվածը կրկին «Չեբուրաշկա-2»-ն է՝ 9,3 միլիոն դիտում։ «Պրոստոկվաշինո»-ն դիտել է 4,1 միլիոն, իսկ «Բուրատինո»-ն՝ 3,8 միլիոն հանդիսատես։