Ժամանց

«Ավատար․ Կրակ և մոխիր»-ը համաշխարհային կինովարձույթում անցել է 1 միլիարդ դոլար

«Ավատար․ Կրակ և մոխիր»-ը համաշխարհային կինովարձույթում անցել է 1 միլիարդ դոլար

Ջեյմս Քեմերոնի «Ավատար․ Կրակ և մոխիր» ֆիլմը թողարկման երրորդ շաբաթվա վերջին արդեն հատել է 1 միլիարդ դոլարի համաշխարհային եկամտի սահմանը՝ պահպանելով բարձր տեմպերը։ 15 օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է շուրջ 300 մլն դոլար Հյուսիսային Ամերիկայում և 700 մլն դոլար՝ միջազգային շուկաներում՝ դառնալով պատմության մեջ միլիարդին ամենաարագ հասած ութերորդ ֆիլմը։

Կանխատեսվում է, որ մոտ օրերին ֆիլմի ընդհանուր եկամուտը կհասնի շուրջ 1.1 մլրդ դոլարի։ Թեև այն դեռ հետ է մնում «Զութոպիա 2»-ից, փորձագետները նշում են, որ կայուն ցուցադրությունների դեպքում «Ավատար․ Կրակ և մոխիր»-ը կարող է ավարտել վարձույթը մոտ 1.4-1.5 մլրդ դոլար արդյունքով։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական