Տոկիոյի Toyosu ձկնաշուկայում այս տարվա առաջին ամանորյա աճուրդի ժամանակ 243 կիլոգրամ քաշով կապույտ թունան վաճառվել է ռեկորդային գնով՝ 510 միլիոն իենով (մոտ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար)։
Աճուրդում հաղթողը եղել է Kiyomura Corp. ընկերությունը, որի սեփականատեր Կիյոշի Կիմուրան ղեկավարում է հայտնի Sushi Zanmai սուշիի ցանցը։ Նա գերազանցել է 2019 թվականի իր իսկ ռեկորդը՝ 334 միլիոն իեն (2,1 միլիոն դոլար)։
Թունան որսացել են Ճապոնիայի հյուսիսում՝ Օմա ափերի մոտ։ Մեկ կիլոգրամի գինը կազմել է 2,1 միլիոն իեն (մոտ 13 360 դոլար)։
Շուկայում ամեն առավոտ վաղ ժամերին աճուրդով վաճառվում են հարյուրավոր թունաներ, բայց ամանորյա աճուրդում գները, հատկապես Օմայի թունայի համար, զգալիորեն բարձր են սովորականից։
Սուշիի և սաշիմիի հանրաճանաչության պատճառով Խաղաղ օվկիանոսի կապույտ թունան նախկինում վտանգված տեսակ էր, բայց պահպանության ջանքերի շնորհիվ նրա պաշարը վերականգնվում է։