Իսպանիայում Սուրբ Ծնունդը (Navidad) և Ամանորը (Año Nuevo) տոնում են ջերմությամբ, ընտանեկան հավաքույթներով և եզակի ավանդույթներով: Այստեղ տոները սկսվում են դեկտեմբերի սկզբից և շարունակվում մինչև հունվարի կեսը՝ ստեղծելով ուրախ մթնոլորտ քաղաքներում:
Իսպանիայում Սուրբ Ծնունդը սկսվում է դեկտեմբերի 24-ի երեկոյան․ ընտանիքները հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ի տարբերություն շատ երկրների, Իսպանիայում երեխաները նվերներ չեն ստանում դեկտեմբերի 25-ին: Փոխարենը, հիմնական նվերները բաժանվում են հունվարի 6-ին՝ Reyes Magos-ի (Երեք թագավորների) օրը, երբ փողոցներում անցկացվում են շքերթներ, և երեխաները գրում են նամակներ թագավորներին:
Մեկ այլ հետաքրքիր ավանդույթ է Կատալոնիայում տարածված Caganer-ը՝ ծննդյան տեսարանի մեջ տեղադրված կերպար, որը խորհրդանշում է բերրիություն և հաջողություն։ Բացի այդ, դեկտեմբերի 22-ին անցկացվում է El Gordo վիճակախաղը՝ աշխարհի ամենամեծ վիճակախաղերից մեկը, որը դառնում է ազգային իրադարձություն.
Ամանորը կամ Nochevieja-ն նշվում է դեկտեմբերի 31-ին: Ամենահետաքրքիր ավանդույթը 12 խաղող ուտելն է կեսգիշերին՝ յուրաքանչյուր զանգի հետ մեկը, որպեսզի հաջողություն բերի գալիք տարվա յուրաքանչյուր ամսվա համար:
Մադրիդի Puerta del Sol հրապարակում հազարավոր մարդիկ հավաքվում են՝ հետևելով ժամացույցի զանգերին հեռուստացույցով կամ տեղում: Տոնը շարունակվում է երեկույթներով, հրավառությամբ և կարմիր ներքնազգեստ հագնելով՝ սիրո հաջողության համար: Հունվարի 1-ը, սովորաբար, հանգիստ է՝ ընտանեկան նախաճաշով և Roscón de Reyes տորթով, որի մեջ թաքնված է անակնկալ:
Իսպանիայի տոները եզակի են իրենց խառնուրդով՝ կրոնից մինչև զվարճանք, և դրանք ստեղծում են միասնության զգացում:
Եթե երբևէ այցելես, անպայման փորձիր խաղողի ավանդույթը։