Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Օուլուն 2026-ին կհյուրընկալի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը՝ համադրելով սառցե բնությունը, տեխնոլոգիաներն ու յուրահատուկ հումորը։ Այստեղ կարելի է հանդիպել լողացող սաունաների՝ սառած լճերի վրա, մասնակցել օդային կիթառի աշխարհի առաջնությանը, լսել աղաղակող տղամարդկանց երգչախումբը և դիտել բիզնես գաղափարների փիչինգ՝ սառցե ջրի մեջ կանգնած։
2026-ին շուրջ 50 մլն եվրո արժողությամբ ծրագիրը՝ «Մշակութային կլիմայական փոփոխություն» թեմայով, նախատեսում է գրավել մինչև 2,5 մլն այցելու։ Կարևոր միջոցառումներից են սառույցի վրա անցկացվող էլեկտրոնային երաժշտության Frozen People փառատոնը, Art & Tech Lumo-ն, Arctic Food Lab-ը՝ վայրի ձկով, հատապտուղներով ու սնկով, ինչպես նաև սամի ժողովրդի մասին օպերան։
Օուլուն նաև հիշեցնում է կլիմայական փոփոխությունների մասին․ ձյունն ու սառույցը նահանջում են, իսկ անցած տարի նույնիսկ դահուկավազքի մարաթոնն էր չեղարկվել՝ ձյան բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ, ֆինները մնում են աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը՝ արդեն ութերորդ տարին անընդմեջ։