Սպասված 007 First Light խաղի թողարկումը տեղափոխվել է 2026 թվականի մայիսի 27-ին․ այն պետք է լույս տեսներ մարտին։ Սա կլինի Ջեյմս Բոնդի մասին առաջին խաղը 2012-ից հետո։
Մշակող IO Interactive-ը նշում է, որ խաղը ամբողջությամբ պատրաստ է, սակայն հավելյալ ժամանակ է պետք՝ այն «ավելի կատարելագործելու» համար։ Խաղը ներկայացնում է Բոնդի նորացված սկզբնապատումը․ 26-ամյա Ջեյմս Բոնդը միանում է MI6-ին և ստանում իր «00» կարգավիճակը։ Գլխավոր դերը մարմնավորում է դերասան Պատրիկ Գիբսոնը, իսկ չարագործին՝ երաժիշտ Լենի Կրավիցը։
Թրեյլերները հիշեցնում են Hitman-ի ոճը՝ Բոնդին բնորոշ գաջեթներով ու կինեմատոգրաֆիկ տեսարաններով։ Չնայած որոշ երկրպագուների քննադատությանը՝ տեխնիկական մանրուքների շուրջ, մշակողները խաղը անվանում են իրենց ամենահավակնոտ նախագիծը և վստահ են դրա հաջողության մեջ։