Ժամանց

Ինչպես են Ամանորը նշում Հայաստանի հարևան երկրները

Ինչպես են Ամանորը նշում Հայաստանի հարևան երկրները

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչպես են դիմավորում ամանորը Հայաստանի հարևան չորս պետությունները։

Ամանորը Թուրքիայում (Յըլբաշ)

Թուրքիայի խոշոր քաղաքներում Ամանորը նշում են շքեղությամբ՝ համատեղելով եվրոպական աշխարհիկ ավանդույթները ազգային սովորույթների հետ՝ տոնածառ, համերգներ, հրավառություն, տեղական Ձմեռ պապ՝ Նոել Բաբա։ Անցկացվում են Milli Piyango ազգային վիճակախաղի խաղարկություն։ Նաև նռներ են կոտրում հաջողության համար։ Գյուղերում տոնն ավելի համեստ է, իսկ զբոսաշրջային վայրերում՝ ավելի վառ, հյուրեր գրավելու համար։

Ամանորը Ադրբեջանում

Ադրբեջանում Ամանորի ավանդույթը խորհրդային տարիներից է, երբ ՍՍՀՄ բոլոր երկրներում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին։ Հատկապես հունվարի 1-ի գիշերը նշում են ոչ միայն Ամանորն, այլև՝ ադրբեջանցիների համերաշխության օրը։ Գարնանային իսլամական Նովրուզն ունի իր ծիսակարգերը։ Սեղանին պարտադիր են փլավ, կութաբ, փախլավա, կանաչի և գինի։ Գլխավոր կերպարներն են Շախթա Բաբան (կապույտ հագուստով Ձմեռ պապ) և Քարքըզը (Ձյունանուշ)։

Ամանորը Վրաստանում՝ Ախալի ցելի

Վրաստանում Ամանորը մեծ ընտանեկան տոն է՝ առատ սեղանով, հատուկ ծիսակարգերով և ուրախությամբ։ Կարևոր են կախարդական Չիչիլակի ծառը, մեկվլեի՝ առաջին հյուրի այցը բարի մաղթանքներով, և հունվարի 2-ի «Բեդոբա»-ն (ճակատագրի օր), որը որոշում է ամբողջ տարին։ Սեղանին համադամ ուտելիքներ են՝ վրացական խոհանոցի տարածված ուտեստներ սացիվին, խաչապուրիներ, տապակած խոճկոր, գինիներ և այլն։

Ամանորը Իրանում՝ Նովրուզ

Իրանում Ամանորը՝ Նովրուզը, նշում են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Տոնը խոր նախապատրաստությամբ է՝ տան մեծ մաքրությամբ, սեղանի զարդարանքով, կրակների վրայով թռչելով և երկու շաբաթ հարազատներին այցելություններով։ Գագաթնակետը 13-րդ օրվա «Սիզդա Բեդար»-ն է՝ վերածնունդ, թարմացում և ընտանեկան արժեքներ խորհրդանշող։

Իսկ հունվարի 1-ը Իրանում  պաշտոնական տոն չէ և չի նշվում որպես Ամանոր: Իրանի պաշտոնական օրացույցը հիմնված է արևային հիջրայի օրացույցի վրա, որտեղ տարվա սկիզբը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ (մարտի 20–21) և կոչվում է Նովրուզ, որը երկրի գլխավոր տոնն է: Որոշ քաղաքներում, հատկապես՝ զբոսաշրջային վայրերում կամ միջազգային հյուրանոցներում, կարող են չնչին տոնակատարություններ լինել օտարերկրացիների համար, բայց դա ազգային մակարդակով չի նշվում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական