Նյու Յորքում 12-ամյա տղան օգնել է բռնել իր տուն ներխուժած գողին,հայտնում է «Նյու Յորք Փոստ»-ը։
Նշվում է, որ Թրիստեն Թեյլորը տանը մենակ է մնացել։ Նա իր սենյակում էր, երբ խոհանոցում լսել է ապակու կոտրվելու և քայլերի ձայներ։ Թեյլորը դուրս է եկել պատուհանից և տեսել անծանոթի։ Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն։
Երեք րոպե անց ոստիկանները գտել են գողին տանը և ձերբակալել նրան։ Պարզվել է, որ նա 53-ամյա անօթևան Քրիստիան Գարսիան է։ Այնուհետև Թեյլորը զանգահարել է մորը՝ միջադեպի մասին հայտնելու համար։
«Նա շատ հանգիստ էր, և սկզբում կարծեցի, թե կատակում է։ Հետո նա հեռախոսը տվեց ոստիկանին, և ես հասկացա, որ դա լուրջ է»,- պատմել է տղայի մայրը։