Ժամանց

Այսօր Վինի Թուխի 100-ամյակն է

Այսօր Վինի Թուխի 100-ամյակն է

Դեկտեմբերի 24-ին լրանում է Վիննի Թուխ արջուկի մասին առաջին պատմվածքի հրապարակման 100-ամյակը։

«Սխալ մեղուները» վերնագրով պատմվածքը լույս է տեսել London Evening News թերթում՝ 1925 թվականի դեկտեմբերի 24-ին:

Արջուկը արագորեն դարձավ համաշխարհային սիրված կերպար։ 

Թուխի հսկայական ժողովրդականությունը մինչ օրս զգալի եկամուտ է բերում: Հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվել է 450 հզ․ ֆունտ:

Իսկ «Վիննի Թուխ» գիրքը, որտեղ պատմվում է Ալան Միլնի որդու՝ Քրիստոֆեր Ռոբինի և նրա խաղալիք արջուկի հորինված արկածների մասին, լույս է տեսել 1926 թվականին, շարունակությունը՝ «Տունը Թուխի եզրին», 1928 թվականին:

Լույս են տեսել նաև այս կերպարների մասնակցությամբ երկու բանաստեղծությունների ժողովածու:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական