Ամերիկացի երգչուհի Մադոննան հիշեցրել է, որ Սուրբ ծնունդը կարող է լինել ոչ միայն ընտանեկան հարմարավետ տոն, այլև՝ վառ ու գլամուրային: Իր Instagram-ում 67-ամյա աստղը կիսվել է կրտսեր դստրերի և փեսացուի հետ տոնական լուսանկարների շարքով։
Մադոննան համատեղ լուսանկար է հրապարակել իր որդեգրած դստրերի՝ Ստելլայի և Եսթերի հետ, զարդարված տոնածառի մոտ։ Ֆոտոսեսիայի համար երգչուհին ընտրել է վառ գույներով տպավորիչ կերպար, իսկ աղջիկները հայտնվել են ոճային տոնական աղեղներով։
Հրապարակման առանձին մասը Մադոննան նվիրել է իր փեսացուին՝ 29 - ամյա ֆուտբոլիստ Ակիմ Մորիսի հետ ռոմանտիկ լուսանկարներին։