Հայտնի դերասան Ջեկի Չանը մասնակցել է Միլանում և Կորտինայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցումավազքին։
Դերասանը ջահը տարել է նաև 2008 և 2022 թվականների Պեկինի խաղերում, ինչպես նաև՝ 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերում։
«Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել ջահակիր։ Ամեն անգամ, երբ ես կրում եմ օլիմպիական կրակը, դա պարզապես ջահ չէ, դա սպորտի և մարդկության ոգին է։ Դուք փոխանցում եք ավելին, քան պարզապես կրակ։ Դուք փոխանցում եք խաղաղություն և սեր», - հայտարարել է նա։