Ժամանց

Բենզեման ձեռք է բերել Պիկասոյի գործերից մեկը

Բենզեման ձեռք է բերել Պիկասոյի գործերից մեկը

Քարիմ Բենզեման ձեռք է բերել Պաբլո Պիկասոյի նկարը։ «Ալ-Իթիհադի» հարձակվողը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իսպանացի հայտնի նկարիչներից մեկի աշխատանքով՝ «Բարի գալուստ տուն» մակագրությամբ։

RMC Sport-ը հաղորդում է, որ ֆրանսիացին գնել է 1964 թվականին նկարված «Մորուքավոր տղամարդու դիմանկարը»։

Նկարը ցուցադրվել է 2025 թվականի սկզբին՝ Նյու Յորքում, Հելի Նահմադի պատկերասրահում։ Վաճառքի գինը չի հրապարակվել, բայց հայտնի է, որ Պիկասոյի նկարները հաճախ աճուրդներում վաճառվում են մեկ միլիոն եվրոյից ավել գնով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական