«Տանը մենակ» հայտնի ֆիլմի 35-ամյակի առթիվ Disney ընկերությունը Լոս Անջելեսում կառուցել է կինոյի պատմության ամենահայտնի տներից մեկը՝ Քեվին ՄակԿալիստերի տունը, որը ամբողջությամբ պատրաստված է մեղրաբլիթից։ Շինությունը պատված է շաքարապատ գլազուրով և պաշտոնապես գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ մեղրաբլիթե տուն։
Տան բարձրությունը 8 մետր է, երկարությունը՝ 18 մետր։ Այն կառուցվել է Disney+ հարթակի նախաձեռնությամբ՝ որպես տոնական խորհրդանիշ և ֆիլմի պատմական նշանակության ընդգծում։
Մեղրաբլիթե տան կառուցման համար օգտագործվել է՝
- 2,59 տոննա ալյուր,
- ավելի քան 4200 ձու,
- 4400 մեղրաբլիթե աղյուս,
- 800 տանիքածածկ,
- ավելի քան 75 լիտր ուտելի սոսինձ,
- մոտ 9 կգ հրուշակեղենային մաստիկա։
Ամանորյա ֆիլմի երկրպագուները կարող են այցելել տուն և համտեսել ֆիլմում հիշատակվող «A Lovely Cheese Pizza» պիցցան՝ պատրաստված Prince St. Pizza ընկերության կողմից։