Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 18։30-ին, կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը. հայտնում են քաղաքապետարանից։
«Կլինի տոնական միջոցառում՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին վայելելու տոնական Գյումրու տրամադրությունը, լույսերն ու հրավառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։