Ժամանց

Yandex-ը ներկայացրել է AI-ով հագեցած իր առաջին ականջակալները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Yandex-ը ներկայացրել է AI-ով հագեցած իր առաջին ականջակալները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Yandex-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ հագեցած իր առաջին ականջակալները՝ Yandex Drops անունով։

Ականջակալներում AI ֆունկցիաները աշխատելու են Alice AI-ի հիմքի վրա։ Օգտատերը ցանկացած պահի կարող է ձայնային հրամանով դիմել AI-օգնականին և ստանալ հարցերի պատասխաններ։ «Ալիսը» կաշխատի ոչ միայն Yandex Drops ականջակալներով, այլև՝ Yandex Stations սարքերով։

AI-օգնականը կարող է վերահսկել երաժշտության նվագարկումը, ինչպես նաև թույլ տալ ստեղծել նշումներ և հիշեցումներ։ Օգտատերը կարող է «Ալիսին» խնդրել հիշել ծրագրեր, անելիքներ կամ պատահական մտքեր։ Նեյրոցանցը շփման ընթացքում կպահպանի օգտատիրոջ բոլոր հարցումները որպես կառուցվածքային գրառումներ և հիշեցումներ։

Ձայնագրությունները հնարավոր կլինի լսել ինչպես ականջակալների միջոցով, այնպես էլ դիտել սմարթֆոնից կամ համակարգչից։ Գրառումները հասանելի կլինեն «Alice AI»-ի հետ չաթում կամ ականջակալների ձայնային ինտերֆեյսի միջոցով։

Yandex-ի հաղորդմամբ՝ Yandex Drops ականջակալները վաճառքում կհայտնվեն 2026 թվականի առաջին եռամսյակում։ Սարքի տեխնիկական բնութագրերի և արժեքի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական