Ժամանց

Սթարմերը և Մամդանին ճնշում են ՖԻՖԱ-ին՝ Աշխարհի առաջնության տոմսերի գները նվազեցնելու համար

Սթարմերը և Մամդանին ճնշում են ՖԻՖԱ-ին՝ Աշխարհի առաջնության տոմսերի գները նվազեցնելու համար

Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին միացել են ֆուտբոլասերների բողոքի ձայնին՝ պահանջելով ՖԻՖԱ-ից վերանայել 2026թ. Աշխարհի առաջնության տոմսերի «աստղաբաշխական» գները։

Երկրպագուների կողմից ՖԻՖԱ-ն քննադատվում է «դինամիկ գնագոյացման» քաղաքականության համար, որտեղ տոմսերի արժեքը տատանվում է ըստ պահանջարկի: Ամենաէժան տոմսերը գերազանցում են 100 դոլարը, իսկ եզրափակչի տոմսերի նվազագույն գինը սահմանվել էր 4185 դոլար:

Քիր Սթարմերը ողջունել է որոշ տոմսերի էժանացումը, սակայն կոչ է արել ավելին անել, որպեսզի առաջնությունը «կապը չկորցնի իրական երկրպագուների հետ»:

Նյու Յորքի քաղաքպետ Զոհրան Մամդանին էլ հայտարարել է հատուկ «Աշխարհի առաջնության հարցերով պատասխանատուի» (czar) նշանակման մասին, ով ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք խաղերից առաջ պետք է պայքարի գների նվազեցման համար:

Ճնշումների ներքո ՖԻՖԱ-ն հայտարարել է $60-անոց հատուկ տոմսերի ստեղծման մասին, որոնք նախատեսված կլինեն ազգային ֆեդերացիաների ամենահավատարիմ երկրպագուների համար: Սակայն սա կազմում է ընդհանուր տոմսերի միայն 1.6%-ը, ինչը «Football Supporters Europe» խմբի կողմից որակվել է որպես անբավարար քայլ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական