Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երբեք չի դիտել «Տիտանիկը»։ Զրույցի ընթացքում Ջենիֆեր Լոուրենսը հարցրել է Դի Կապրիոյին, թե արդյոք նա կրկին դիտո՞ւմ է գրեթե 30 տարի առաջ թողարկված ֆիլմը։ «Ոչ։ Ես այն նախկինում էլ չեմ դիտել»,- պատասխանել է դերասանը։
Դի Կապրիոն հավելել է, որ ինքը երբեք չի դիտում իր սեփական ֆիլմերը։ Ավելի վաղ «Տիտանիկի» աստղ Քեյթ Ուինսլեթի դուստրը նույնպես խոստովանել էր, որ դեռ չի դիտել «Տիտանիկը» և բացատրել էր, թե ինչու է հրաժարվում դա անել։ Նրա խոսքով՝ ֆիլմում կան բացահայտ տեսարաններ, որոնցում ներգրավված է իր մայրըԼ