Լոս Անջելեսի տանը մահացած են հայտնաբերել հայտնի դերասան, ռեժիսոր Ռոբ Ռայներին ու կնոջը։ Ոստիկանությունը գործը քննում է որպես հնարավոր սպանություն:
78-ամյա Ռոբ Ռայները հայտնի էր 1970-ականների հիթային «All in the Family» հեռուստասերիալով, որտեղ խաղացել էր գլխավոր դերերից մեկը: Նա ռեժիսորել է մի շարք հանրահայտ ֆիլմեր, այդ թվում՝ «The Princess Bride», «This Is Spinal Tap», «When Harry Met Sally», «Stand by Me» և «The American President»:
Նրա կինը՝ 68-ամյա Միշել Ռայները, նախկինում լուսանկարիչ էր և հեղինակել էր Դոնալդ Թրամփի «Trump: The Art of the Deal» գրքի շապիկի հայտնի լուսանկարը:
Բացի կինոկարիերայից՝ Ռայները հայտնի էր նաև քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցել էր 2004 թ. նախագահական ընտրություններում Ջորջ Բուշի դեմ ուղղված գովազդային արշավներին և աջակցել դեմոկրատ թեկնածու Ջոն Քերրիին: Նա նաև սատարել էր Ալ Գորին և Հիլարի Քլինթոնին: